Սպանություն բանտում

16/01/2006

Հունվարի 9-ին ոստիկանության Գյումրիի բաժինը շտապօգնության կայանից ահազանգ էր ստացել, որ ՀՀ ԱՆ «Գյումրի» թիվ 2 ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել կալանավոր, 1985թ. ծնված Ռոման Բրուտյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, հունվարի 10-ին դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել գանգոսկրի կոտրվածքը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 8-ին նշված ՔԿՀ խցերից մեկի կալանավորներ Ռ. Բրուտյանը եւ 1977թ. ծնված Մկրտիչ Մ.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է Ռ. Բրուտյանի աջ ականջի շրջանին, որի հետեւանքով նա կորցրել է գիտակցությունը եւ մահացել: Քննությունը վարում է Շիրակի մարզի դատախազությունը: