ԱՄՆ-ը թողարկելու է $ 1-անոց մանրադրամ

16/01/2006

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է օրենք, համաձայն որի` 2007թ. ԱՄՆ-ում թողարկվելու են $ 1 արժողությամբ մանրադրամներ: Դրանց վրա փորագրված կլինեն 37 ամերիկյան նախագահների դիմանկարները: Դրամի հակառակ կողմում լինելու է Ազատության արձանը: Ամեն տարի թողարկվելու է 4 մանրադրամ: Բացի դրանից, որոշում է կայացվել թողարկել $ 10 արժողությամբ ոսկեդրամներ, որոնց վրա պատկերված կլինեն նախկին նախագահների կանայք: Դրանք $ 1-անոց մանրադրամների հետ «զույգ» են կազմելու: