Յուշչենկոն՝ Իրաքում

31/12/2005

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ անսպասելի այցով մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ծառայող ուկրաինացի խաղաղապահների հետ: «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ` այցը անցել է Իրաքից ուկրաինացի 867 խաղաղապահների դուրսբերման ֆոնի վրա, ովքեր պետք է Հայրենիք վերադառնան մինչեւ 2005թ. դեկտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ Իրաքից ուկրաինական խաղաղապահների դուրսբերման մասին որոշումը կայացրել էր այս տարվա հունվարին դեռեւս նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Օգոստոսին Իրաքից դուրս էին բերվել 1600 ուկրաինացի խաղաղապահների գրեթե կեսը, իսկ մնացածը կենտրոնացել էին Իրաքի հարավում գտնվող Էլ-Կուտ քաղաքում: