Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի մաքսային ծառայության աշխատողները հայտնաբերել են մաքսանենգության եւ մաքսային ռեժիմի խախտման 533 դեպք եւ 470 դեպքում բռնագրավել շուրջ 2,37 մլրդ դրամ գումարի ապրանք: Այդ մասին հաղորդել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի մամլո ծառայությունում: 2004 թ. արձանագրվել էր ընդամենը 341 մլն դրամ ընդհանուր գումարի ապրանքների բռնագրավման 366 դեպք: 2005 թ., շրջանցելով մաքսային հսկողությունը, փորձել են հանրապետություն ներկրել հիմնականում բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ, դեղորայք, նավթամթերք, ոսկե զարդեր եւ ադամանդներ, ինչպես նաեւ սեւ եւ կարմիր խավիար: Իրենց հաջողությունները մաքսայինները բացատրում են վարչարարության խստացմամբ եւ տեխնիկական հագեցմամբ: