Գլխավոր բանկիրի կոչը

23/12/2005

Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն արտարժույթի փոխարժեքի կանխատեսումներով երբեք չի զբաղվել, չի զբաղվում եւ չի էլ զբաղվելու, քանի որ դա «անհնար» է: Փոխարժեքի տատանումների ծանր հետեւանքներից խուսափելու առնչությամբ Տ. Սարգսյանն ասաց. «Ես պաշտոնապես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին` իրենց խնայողությունները պահել միայն հայկական դրամով»: Հանրապետության գլխավոր բանկիրը խորհուրդ տվեց արտասահմանից ուղարկվող տրանսֆերտները նույնպես վերածել դրամի: