Մերի Փոպինսը` հայերեն

22/12/2005

Իռլանդացի գրող Պամելա Թրեւրսի «Մերի Փոպինսը բացում է դուռը» աշխարհահռչակ հեքիաթային վիպակն առաջին անգամ թարգմանվել է հայերեն: Մերի Փոպինսը, մանկական հայտնի հերոսներ Ալիսի եւ Վինի Թուխի, Կարլսոնի եւ ավազակի դուստր Ռոնիի հետ միասին, երեխաների առջեւ բացում է կախարդական աշխարհի դռները: Նշենք, որ վիպակը թարգմանել է Աստղիկ Սիմոնյանը: