«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ աշխատուժի ներգրավման նպատակով Եվրահանձնաժողովը մշակել է նոր ռազմավարություն եւ կանոններ: Եվրամիության իրավաբանական հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Եվրամիությունում ներդրվելու է ամերիկյան «գրին քարտեր»-ի նման համակարգ, որը թույլ կտա արտասահմանցի մասնագետներին տրամադրել աշխատանքի իրավունքով վիզա եւ բնակության իրավունք: Գործակալության լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ համապատասխան նախագիծը Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչներին է ներկայացվելու վաղը: Ըստ աղբյուրների, ներկայումս բնակչության ծերացման վտանգի առջեւ հայտնված Եվրոպայում շահագրգռված են արտասահմանցի տարբեր մասնագետների, առաջին հերթին՝ բժիշկների, ինժեներների ու գիտաշխատողների ներգրավմամբ: