ՀՀ-ն ամենաքիչ կոռումպացված երկիրն է

22/12/2005

«Transparency International» կազմակերպության հրապարակած 2005թ. տվյալներով՝ ՀՀ-ն կոռումպացված երկրների ցուցակում գրավում է 88-րդ տեղը, Վրաստանը՝ 130-րդը, իսկ Ադրբեջանը՝ 137-րդ: Նախկին խորհրդային երկրներից լավագույն արդյունքի են հասել Էստոնիան (27-րդ տեղ), Լիտվան (44) եւ Լատվիան (51): ՌԴ-ն այս ցուցակում 126-րդն է: Ամենաքիչ կոռումպացված երկրների առաջին տասնյակում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ավստրալիան, իսկ Ավստրիան, Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան կիսում են 10-րդ տեղը: ԱՄՆ-ը 17-րդ տեղում է, Թուրքիան՝ 65-րդ: