Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարել

19/12/2005

Խանտի-Մանտիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչը, ինչպես եւ սպասվում էր, անցնում է համառ պայքարում։ Գավաթի համար պայքարող երկու գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, երեկ կրկին ոչ-ոքի են ավարտել հանդիպումը։ Պայքարը շարունակվելու է այսօր՝ թայ-բրեյքում։ Հուսով ենք, որ Լեւոնը տեմպերը չի թուլացնի եւ Նոր Տարվա շեմին լավ նվեր կմատուցի հայ շախմատասերներին։