Երեկ «Զվարթնոց» օդանավակայանից օդ բարձրացած «Սեսսնա-525» օդանավը, որը պատկանում է գերմանական «Silver Birde» մասնավոր ավիաընկերությանը, հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Ըստ «ԱԶԱԼ» պետական կոնցեռնի փոխնախագահ Արիֆ Մամեդովի`Ֆրանկֆուրտ-Ստամբուլ-Երեւան-Աշգաբադ-Քաբուլ չվերթով թռչող ինքնաթիռը Երեւանում լիցքավորվել է, սակայն լիցքավորման նորմերը չեն պահպանվել, բաքերը միատեսակ ծավալով չեն լիցքավորվել։ Օդաչուները փորձել են իրավիճակը շտկել օդում, սակայն դա ավելի է բարդացրել վիճակը. վառելիքի անհամապատասխան չափի պատճառով ինքնաթիռը կարող էր վթարի ենթարկվել։ Բաքվում վերալիցքավորում է կատարվել, եւ «Սեսսնա-525»-ը շարունակել է չվերթը։