Քոչարյանը սխա՞լ էր

19/12/2005

«Նման բան չի եղել, ես բաց չեմ քվեարկել: Թող կանգնի իմ դիմաց մեկն ու ասի, որ ես բաց եմ քվեարկել: Հեղինե Բիշարյանն ընտրական շա՜տ մեծ փորձ ունի, եւ հստակ գիտի, թե ինչպես են ընտրում: Ես նման սխալ բան ինձ թույլ չէի տա եւ չեմ էլ արել»,- ասում է «ՕԵԿ» պատգամավոր Հեղինե Բիշարյանը, որին ընդդիմությունը հռչակել էր «Հանրապետության թիվ երկու տղամարդ»: Ռ. Քոչարյանի բաց քվեարկությունը փաստորեն սխալ էր, ուստի Հ. Բիշարյանն անմիջապես ավելացրեց. «Կարծում եմ, եթե նույնիսկ որեւէ մեկը բաց է քվեարկում, դա դեռ չարիք չէ»:

Կարդացեք՝ Աշոտյանը ստաժ չունի, որ մեզ քննադատի