Սոչիում երեկ կայացած Քոչարյան-Պուտին հանդիպումից հատկապես հետաքրքրում է գազի սակագների թանկացման հարցը: Ռուսական լրատվամիջոցներից մեկին Վ. Պուտինն այդ կապակցությամբ ասել է. «Ես վստահ եմ, որ տնտեսական փոխգործակցությունը եւ նաեւ գազի սակագների հարցը պետք է համահունչ լինեն քաղաքական հարաբերություններին»: Կարճատեւ այցի շրջանակներում քննարկված հարցերը ճշտելու համար դիմեցինք ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս ասաց, որ քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպեսեւ` ղարաբաղյան հարցի կարգավորման արդի փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են էներգետիկ ոլորտին, այդ թվում՝ գազի սակագներին վերաբերող իրենց դիրքորոշումներն ու առաջարկները: Կողմերը պետք է քննարկեն առաջարկները եւ շարունակեն բանակցությունները: