Երրորդն ավելորդ է

18/12/2005

Ե՛վ Հայաստանում, եւ՛ Վրաստանում բոլորը հասկանում են, որ հայ-վրացական բնականոն հարաբերությունները չափազանց կարեւոր են երկու պետությունների համար։ Եվ այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ, Ջավախքում իրավիճակը սրվում է։ Ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ», իրավիճակը լարվում է հատկապես այն պահերին, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սուր խնդիրներ են ծագում։

Իհարկե, կոնկրետ վերջին միջադեպի մեղավորը վրացական կողմն էր (մեծ հեռատեսություն պետք չէր` հասկանալու համար, որ մաքսատան հայ պաշտոնյաներին վրացիներով փոխարինելը հուզումներ է առաջացնելու), բայց համաձայնենք, որ մի երկրի զինվորականների` այլ երկրի նախագահին բավականին կոշտ տոնով նամակ գրելը նույնպես միջպետական հարաբերություններում հազվադեպ է հանդիպում։

Ի դեպ, ամենեւին կարեւոր չէ, թե իրավիճակի սրման համար կողմերից որն է մեղավոր։ Էականն այն է, որ դա առաջին հերթին ձեռնտու է «երրորդ կողմին» (Վրաստանում քաղաքավարությամբ այդպես են անվանում մեր «ռազմավարական գործընկերոջը»)։

Կարդացեք նաեւ՝ Հայկական թեմի պահանջներն անցնում են բոլոր սահմանները