Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման համար խոչընդոտ է տնտեսության դոլարայնացման բարձր մակարդակը: ԿԲ նախագահի տվյալներով, կանխիկ դոլարի մոտ 90%-ը գտնվում է ստվերում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական դրամին նախապատվություն են տալիս բնակչության աղքատ ու միջին խավերը: Մնում է` օլիգարխների հետ հարցը լուծենք»,- ասում է Տ. Սարգսյանը: