ՕԵԿ պատգամավորների հայտարություններին ի պատասխան, թե Հանրապետական Աշոտ Աշոտյանը «նորելուկ», «երիտասարդ», «մատուռագործ» է, երեկ Աշոտ Աշոտյանն ասաց. «ՕԵԿ-ական պատգամավորների վերջին հեռուստաելույթները հերթական օճառային հեռուստասերիալ էին հիշեցնում՝ ցածրորակ կրկեսային համարներով»: Իսկ ինչ վերաբերում է մատուռագործությանը, դա, ըստ Աշոտյանի, աստվածահաճո գործ է, եւ եթե «սա հնչում է իբրեւ մեղադրանք, ապա թող բոլոր մեղադրանքները լինեն նմանատիպ բովանդակությամբ»: Ի դեպ, Ա. Աշոտյանը երեկ նաեւ հայտարարել է, որ Արթուր Բաղդասարյանն ԱԺ-ում իր հետ ունեցած առանձնազրույցում խոստովանել է, որ հանրաքվեի մասին արած իր հայտարարությունը, թե «լցոնումներն ակնհայտ էին» եղել է զուտ «կուսակցական հերթական PR»-ի շրջանակներում: