Սահակաշվիլին կհանդիպի Բագապշի հետ

18/12/2005

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաստատել է իր մտադրությունը` առանց որեւէ նախապայմանի հանդիպել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ:

Այս մասին հայտնել է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցերով Վրաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան: «Սահակաշվիլու եւ Բագապշի հանդիպման ժամանակ մենք նպատակահարմար ենք գտնում քննարկել տնտեսական, մարդասիրական, նաեւ անվտանգության հարցեր»,- ասել է նա: Ալասանիայի խոսքերով` Վրաստանի նախագահը պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղին եւ հնարավոր է համարում երկկողմ համաձայնագրի ստորագրումը, որտեղ հաշվի կառնվեն բոլոր կողմերի շահերը: