Դիաբետ Շիրակում

18/12/2005

Հաշվի առնելով վերջին շրջանում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թվի աճը՝ արդեն երկրորդ ամիսն է, ինչ Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցում գործում է շաքարային դիաբետի ամբուլատոր կաբինետը: Այնտեղ հիվանդ երեխաների նկատմամբ սահմանելով հսկողություն՝ պարբերաբար կատարվում են ամբուլատոր հետազոտություններ՝ գլյուկոմետր կոչվող բուժսարքավորմամբ: Կաբինետի բացմանը, ինչպեսեւ` բուժսարքավորման տրամադրմանը ֆինանսապես աջակցել է Ավստրիայի կառավարությունը: Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչությունն Ավստրիական հիվանդանոցին է տրամադրել շաքարային դիաբետով 30 հիվանդ երեխաների անուններն ու բնակության հասցեները: Հիվանդանոցի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում նրանց բնակարաններում՝ տեղում ստուգելով շաքարի պարունակությունը հիվանդների արյան մեջ: