Մեր տվյալներով` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վաճառել է Երեւանի կենտրոնում գտնվող իր մեկ սենյականոց ընդարձակ բնակարանը եւ եղբոր հետ մեծ հողատարածք գնել «Հաղթանակ» զբոսայգուն կից Բաբայան փողոցում։ Եղբայրներն այժմ զբաղված են ԱԺ նախագահի առանձնատան կառուցմամբ։ Մինչ բնակարանամուտն Արթուր Բաղդասարյանը կբնակվի կառավարական ամառանոցում` Հրազդանի ձորում` Ռոբերտ Քոչարյանի հարեւանությամբ։