Կիրակի օրը Նոր Հաճընում կայացած քաղաքապետի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, առավել ձայներ է հավաքել անկուսակցական, «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի արհկոմի նախագահի տեղակալ Գեւորգ Ավետիսյանը: Առաջադրված հինգ թեկնածուներից Գ. Ավետիսյանը ստացել է 2059 ձայն, երկրորդ տեղը զբաղեցրած Գագիկ Մաթեւոսյանը, որին սատարում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Գագիկ Ծառուկյանը, ստացել է ընդամենը 1996, իսկ ԱԺՄ-ական Անահիտ Աղոյանը՝ 939 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ Պապիկ Վիրաբյանն ու Բորիս Թովմասյանը հավաքել են համապատասխանաբար` 77 եւ 52 ձայն: