Կարող է ներառվել

14/12/2005

«Regnum»-ի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է ներառվել 2006 թվականի փետրվարին կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում: Այս մասին հայտարարել է վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաբիյաթ Ասլանովան: Նրա վկայությամբ` Ադրբեջանի խորհրդարանականների նոր պատվիրակությունը կփորձի բարձրացնել Ղարաբաղի հարցը եւ պարզել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ու այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այդ հարցում: «Ադրբեջանցի յուրաքանչյուր պատգամավոր ու քաղաքագետ պետք է նպաստի այս խնդրի լուծմանը»,- հայտարարել է Ասլանովան: