Դեկտեմբերի 1-ից «ՎԵԲ» ընկերությունը ստեղծել է անկախ ինտերնետային ուղիղ կապ Հայաստանի (Երեւան) եւ Եվրոպայի (Ստոկհոլմ) միջեւ` օգտագործելով վարձակալված օպտիկամանրաթելային E1 թվային կապուղին՝ 2 մբիթ/վ թողունակությամբ։ Տվյալ կապուղու գործարկումը նշանակում է «ԱրմենՏել» ընկերության կողմից միջազգային ինտերնետ հասանելիության բնագավառում մենաշնորհի վերացում։ Օգտագործվել են «ԱրմենՏելի» նոր լիցենզիայի դրույթները, որի համաձայն` ընկերությունը պարտավոր է տրամադրել միջազգային մասնավոր կապուղիների վարձակալում ծառայությունը։ Համապատասխան ծառայություններն ու դրանց սակագները որոշված եւ հաստատված են Տրանսպորտի ու կապի նախարարության կողմից: