ՌԴ գազատարը՝ Եվրոպա

12/12/2005

Երեկ սկսվեց Հյուսիս-եվրոպական գազատարի շինարարությունը: Այն ՌԴ-ից Բալթյան ծովի տակով կանցնի մինչեւ Արեւմտյան Եվրոպա: 1200 կմ երկարությամբ գազատար խողովակը տրանզիտային պետություններ չի ունենալու եւ հասնելու է մինչեւ գերմանական Գրայսֆվալդ քաղաքը: Շինարարության ստորջրյա մասի արժեքը հաշվվում է 5 մլրդ դոլար: Նախատեսված է, որ ռուսական գազը խողովակներով Գերմանիա եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներ կհասնի 2010թ.: Շինարարության համար ստեղծվել է ռուս-գերմանական համատեղ ձեռնարկություն, որի 51%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմին», իսկ 24,5%-ը՝ գերմանական 2 կոնցեռնների: Իսկ նախագծի համակարգողի բաժնետերերի կոմիտեն կղեկավարի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: