Բարձիկները բացվել են

10/12/2005

Արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում։ Երբ Մոսկվա-Գյումրի 509 չվերթի՝ «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 ինքնաթիռը վայրէջք է կատարել, ուղեւորներից մեկն անզգուշությամբ գործարկել է վթարային ելքի շարժասանդուղքը։ Մեր տեղեկություններով` դեպքի հետեւանքով թափվել են անվտանգության միանգամյա օգտագործման բարձիկները։ Բացի այն, որ ուղեւորները այդ անզգույշ քայլից խուճապի մեջ են հայտնվել, քաղաքացու անզգուշության պատճառով «Արմավիա» ընկերությանը պատճառվել է նյութական վնաս, որի չափերը ճշտվում են։ Ոստիկանությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է նախաքննություն։