«Կենտրոն» հեռուստաընկերությունում բավականին լարված ու սպասողական մթնոլորտ է։ Նախնական լուրերի համաձայն, «Կենտրոնի» բաժնետոմսերին փորձում է տեր դառնալ Սամվել Բաբայանը։ Նրա դժվար իրականանալիք ձգտումներին ստվերային կարգով սատարում է ՀՅԴ-ն։ Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն էինք տպագրել այն մասին, որ Ս. Բաբայանը «Գրանդ Տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանից փորձում է հետ վերադարձնել նախկինում իր ունեցած բաժնեմասի գումարը եւ դրանից ստացված շահույթը: Ընդ որում, մեր աղբյուրների հավաստմամբ` Ս. Բաբայանը դրա դիմաց Հ. Վարդանյանից «ԱՐ» հեռուսաընկերությունն էր ուզում: Այսինքն՝ Ս. Բաբայանին իր ղեկավարած «Դաշինք» կուսակցության քաղաքական ճանապարհը հարթելու համար հեռուստատեսություն է պետք: