ԺՈՒԿ-ին անդամագրվելու համաձայնություն է տվել Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը։ Ըստ քաղաքական վերլուծաբանների, ԺՈՒԿ-ի համար բավականին լուրջ ներուժ է Ստեփան Գրիգորյան-Սուրեն Զոլյան-Հրանուշ Խառատյան եռամիասնությունը։ Ստեփան Գրիգորյանի քայլը չի ողջունել եւ ցավոտ է ընդունել «Արմատի» առաջնորդ Բաբկեն Արարքցյանը։ Մանուկ Գասպարյանի առաջարկը` անդամակցել իր կուսակցությանը, վերջնականապես մերժել է Վարդան Բոստանջյանը։