Ավտոմեքենաների ներմուծումն ավելանալու է

10/12/2005

Մինչեւ տարեվերջ Գորկու ավտոմեքենաշինական գործարանը (ԳԱԶ) մտադիր է Հայաստան արտահանել 2700 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 17%-ով բարձր է: Այդ մասին հայտարարել է ընկերության՝ ԱՊՀ երկրներում վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կուրիցինը: Նրա խոսքերով, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների 50%-ը մարդատար են: Բացի այդ, 2006թ. «ԳԱԶ»-ը մտադիր է արտահանման ծավալներն ավելացնել եւս 10%-ով: Ինչպես նշել է Կուրիզինը, Հայաստան ավտոմեքենաները տեղ են հասցվում վարելով, իսկ Ռուսաստան-Հայաստան միջանցիկ երկաթուղու բացումը (Աբխազիայի եւ Վրաստանի միջով) հնարավորություն կտա խուսափել տեխնիկական շահագործումներից: