Թռչնագրիպը Ղրիմում

10/12/2005

Ղրիմի երեք շրջաններում օրերս առավոտյան ոչնչացվել է ավելի քան 3000 ընտանի թռչուն: Նեկրասովկա, Լենինսկի զավետ եւ Իզոբիլնոյե գյուղերում թռչնագրիպի վիրուսային վարակի տարածումը կանխելու համար սահմանվել են կարանտինային սահմանափակումներ: Հիվանդանոցային օջախներում կատարվում են սանիտարահամաճարակային եւ ախտահանման միջոցառումներ: Արգելված է սննդամթերքի արտահանումն ու ներկրումը: Բնակչության շրջանում ախտահարման դեպքեր դեռեւս չկան:

Ա.Ա.