Բրեդ Փիթը՝ երկու երեխաների հայր

10/12/2005

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի գործակալները երկար ժամանակ թաքցնում էին վերջիններիս սիրավեպը: Իսկ երբ արդեն թաքցնելն անհնար էր, Բրեդի գործակալն անսպասելիորեն հայտարարեց, որ մոտակա ժամանակներս դերասանը մտադիր է սկսելու Ջոլիի երկու երեխաներին որդեգրելու գործընթացը:

7-ամյա Մեդոքսին Ջոլին որդեգրել էր դեռ Բիլ Բոբ Տորնտոնի հետ ամուսնացած ժամանակ, իսկ 10 ամսական Զաքարին՝ վերջերս Եթովպիա այցի ընթացքում: Երեխաներն այսուհետ կրելու են կրկնակի ազգանուն՝ Ջոլի-Փիթ: Բրեդը դերասանուհուն ուղեկցում էր վերջերս Պակիստան եւ Հյուսիսային Աֆրիկա կատարած այցերի ժամանակ եւ այդ ընթացքում հասցրել է ընկերանալ նրա որդեգիրների հետ: