Վավերացրեցին

10/12/2005

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը երեկ վավերացրեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագիրը` կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: 2001-ին ստորագրված այդ պայմանագրի համաձայն` Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմ Գուստովը համոզմունք է հայտնել, թե այս համաձայնագիրը կնպաստի տնտեսության եւ գիտության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: