Այն տեսագրությունը, որում «Ալ-Քաիդա»-ի երկրորդ «դեմք» համարվող Այմանա Ազ-Զավախիրին հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենը կենդանի է եւ շարունակում է ղեկավարել ահաբեկչական այս կազմակերպությունը, կատարվել է սեպտեմբերին: Այս մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության տնօրենը: Նա մասնավորապես նշել է, որ «Ալ-Քաիդան» մնում է սուրբ պատերազմի կենտրոնը, իսկ Ջիհադը կշարունակի ղեկավարել Բեն Լադենը»: