Անքննելի են Րաֆֆիի ուղիները

19/07/2012

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության ամենախարիզմատիկ առաջնորդն է, ով 2013թ. նախագահական ընտրություններին ունի ներուժ` համախմբելու «ոչ միայն քաղաքական ընդդիմադիր ուժերին, այլ նաեւ քաղաքացիական հասարակությանը, մտավորականներին եւ հասարակության լայն շրջանակներին»: «Ճիշտ կլիներ, որ այս անգամ ընդդիմադիր գործիչները համախմբվեին Ր.Հովհաննիսյանի շուրջ, բայց ցանկացած դեպքում, եթե որեւէ հայտ լինի մեր գործընկերների կողմից, մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: