«Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունը, պարզվեց, ապարդյուն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` հերթական անգամ Մինսկի խմբին մեղադրելով ստատուս-քվոյի պահպանման համար: Նա ասել է, թե ստատուս-քվոյի պահպանումը կարող է տարածաշրջանում հանգեցնել «անորոշության շարունակության, անկանխատեսելիության եւ վտանգավորության»: Մամեդյարովն անդրադարձել է նաեւ բազմակողմանի խաղաղության համաձայնագրի հարցին. «Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները բացեիբաց հայտարարել են, որ անընդունելի է տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումը: Երեք համանախագահող երկրների առաջարկները` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ներկայացված են կողմերին: Այս կապակցությամբ Ադրբեջանը հայտնել է բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, այդ թվում` նա եւ բազմակողմանի խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է նա` ավելացնելով, թե հայկական կողմը չի ընդունել այդ առաջարկը: