««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իրեն պատասխանատու չի համարում Ազգային ժողովում «Հարսնաքարի» գործով ստորագրահավաքի ձախողման համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նշված նախաձեռնության տակ ԲՀԿ-ի 37 պատգամավորներից ստորագրեցին ընդամենը 7-ը: Զոհրաբյանն ասել է, որ իրենք որեւէ պատասխանատվություն չեն կարող ունենալ, քանի որ նման նիստ հրավիրելու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում եւ այդ մասին ի սկզբանե հայտարարել են ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների քննարկման ժամանակ: Այն, որ ԲՀԿ-ն իրեն պատասխանատու չի համարում այդ նախաձեռնության տապալման համար, հասկանալի է: Առավել եւս, որ ԲՀԿ-ին պատասխանատու չի համարում նաեւ այդ նախաձեռնության հեղինակը` ՀԱԿ-ը, որի համակարգող Լեւոն Զուրաբյանը շարունակում է չմեկնաբանել ԲՀԿ-ի քայլերը: «Իրենք թող պատասխանեն կամ մեկնաբանեն: Մենք պատասխանատու ենք մեզ համար։ Մեր ֆրակցիայի բոլոր 7 անդամները ստորագրեցին այդ նախաձեռնությունը»,- ասել է Զուրաբյանը: