Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաքին չմասնակցելու խնդրին, ասել է, թե դրանով ԲՀԿ-ն իրեն մինչեւ սեպտեմբեր դրել է «գլխացավանքի» տակ: Ըստ նրա` միանալով այդ նախաձեռնությանը, առաջիկա ՏԻՄ ընտրությունները կվերածվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կենաց-մահու կռվի, ինչը լիովին բխում է ՀԱԿ-ի մարտավարության հիմնանպատակից` «վերջնականապես փչացնել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, իսկ ԲՀԿ-ին գցել հանրապետականների «քացու տակ»»: Հ. Հովհաննիսյանի համոզմամբ` այդ ժամանակ «ԲՀԿ ղեկավարությունը պետք է լրջորեն նախապատրաստվի «Ժառանգության» գրոհին: Չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը հակված է նույն հարթակի վրա տեսնել Ռուբեն Հայրապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Ժառանգությունը» առիթը բաց չի թողնի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը ներկայացնելու նաեւ ԲՀԿ-ի կարկառուն դեմքերի «դոսյեները»»: