Էժանացել է

17/07/2012

Երեկ ասիական բորսաներում նավթի գինը նվազել է 25 ցենտով` 1 բարելի համար կազմելով 86.87 դոլար: Նավթի գնի վրա նման ազդեցություն է ունեցել Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հայտարարությունն այն մասին, որ այդ երկրի տնտեսական աճը տարվա երկրորդ եռամսյակում սպասվածից ցածր է եղել` 7.6 տոկոս: Փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը կարող է նվազել նաեւ արեւմտյան բորսաներում: