Պահանջարկ ունի

07/12/2005

Այս օրերին տարբեր կուսակցությունների ղեկավարներ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին առաջարկում են անդամակցել իրենց կուսակցությանը: Ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Ծառուկյանը եւս Վիկտոր Դալլաքյանին առաջարկել է անդամակցել իր կողմից ստեղծվելիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ ըստ որոշ տեղեկությունների` նաեւ ղեկավարել այն: Երբ այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Վ. Դալլաքյանին, նա հարցին հարցով պատասխանեց` «Իսկ ձեր հարցն ի՞նչ հիմքեր ունի,- ապա կատակեց,- հրավիրում են ղեկավարելո՞ւ, թե՞ անդամակցելու»: