Բաթումիի Քաղաքային դատարանը երեկ բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին ձերբակալելու սանկցիա տալով: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ Աբաշիձեին ներկայացվել է պաշտոնը չարաշահելու, պետական ու մասնավոր ունեցվածք յուրացնելու մեղադրանք: «Ասլան Աբաշիձեն անձեռնմխելիության երաշխիքներ էր ստացել Վրաստանի նախագահից: Դատախազության հայցից հետո այդ երաշխիքները հօդս ցնդեցին,- հայտարարել է Աբաշիձեի շահերը ներկայացնող իրավաբան Շալվա Շավգուլիձեն եւ ավելացրել,- կամ դատախազությունը բանի տեղ չի դնում նախագահի խոստումը, կամ նախագահը վերանայել է իր դիրքորոշումը: Երկու դեպքում էլ սա Վրաստանի բարձրագույն իշխանություններին վայել վարքագիծ չէ»: