Անանն այցելելու է Մոսկվա

14/07/2012

Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը մեկնելու է Մոսկվա: Այս մասին, ըստ «Էխո Մոսկվի» պարբերականի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Անանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե Քոֆի Անանը Մոսկվա է ժամանելու, որպեսզի «շփվի» Ռուսաստանի ղեկավարության հետ: