Քոչարյանին` Դեմիրճյանով

07/12/2005

«Արդարություն» դաշինքը շարունակ սպառնում էր, թե առաջիկայում իրենք պետք է վերանայեն ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված այլեւս ոչ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանի անդամակցության հարցը: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, սակայն մեզ հետ զրույցում հայտարարեց, որ դաշինքում Շավարշ Քոչարյանի հետ կապված խնդիր առայժմ չկա, եւ հարցը քննարկվելու է դաշինքի առաջիկա նիստում: Մեր տեղեկություններով, դաշինքը Շ. Քոչարյանին ցանկանում է փոխարինել Ստեփան Դեմիրճյանով: