ԲԱՄՕ-ն հա՞նք է կառուցում

10/07/2012

Արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետեւանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլեւ լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության համար: Մեր տեղեկություններով` ոսկու հանքավայրը կառուցում է ԲԱՄՕ ընկերության ղեկավար, Մարզահամերգային համալիրի սեփականատեր Մուրադ Մուրադյանը: