Փրկիչ Գալուստը

07/12/2005

Երեկ ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ քվորում ապահովել եւ ԱԺ նիստերի օրակարգը հաստատել: Երեք անգամ պատգամավորները 20 րոպեով ընդմիջում խնդրեցին, որպեսզի պատգամավորներին զանգերով հրավիրեն խորհրդարան, սակայն ապարդյուն: Այդպես էլ քվորում չապահովվեց: «Ես քննադատում եմ այդ պահվածքը,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով,- տենց բաներ են եղել: Սա մեծ ողբերգություն չէ, ոչ էլ առաջին դեպքն է: Պատգամավորներն ԱԺ-ում գտնվելու իրենց գրաֆիկը, ցավոք, իրենք են ընտրում: Մենք չունենք նորմ, որն այս բացակայությունները կարգելի»: Երեկ պատգամավորները հիմնականում փնտրում էին Գալուստ Սահակյանին` ասելով. «Ինքն է մեղավոր, հենց գա, մենք կարող ենք նույնիսկ չխառնվել»: Գ. Սահակյանը, սակայն, գտնում է, որ մեղավորներ փնտրելը վատ սովորություն է, իսկ «փրկիչները վաղուց ի վեր չկան»: