Ռեկտորի թեկնածուն

07/12/2005

Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում շուտով կայանալու են ռեկտորի ընտրությունները: Ինստիտուտի ռեկտորի, «հայ թատրոնի վերջին մոհիկան», դերասան Սոս Սարգսյանի պատկառելի տարիքը թույլ չի տա նրան այլեւս շարունակել ղեկավարել թատրոնի բուհը: Օրերս ինստիտուտը նշեց իր 60-ամյա հոբելյանը: Սոս Սարգսյանն արեց այն ամենը, ինչ իր ուժերի սահմաններում էր, որպեսզի ինստիտուտը ոտքի կանգնի: Այժմ, որպես իր գործի շարունակող եւ համախոհ` նա ինստիտուտի ռեկտորի պաշտոնում տեսնում է բուհի ուսումնական գծով պրոռեկտոր, բեմադրիչ Հրաչյա Գասպարյանին: Թերեւս ինստիտուտի դասախոսական կազմն ընտրությունների ժամանակ կպաշտպանի նրա թեկնածությունը: