Դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության 11 դեպք։ Դեկտեմբերի 4-ին Ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ եւ աջ ձեռքերի երակները կտրված վիճակում իրենց մոտ են տեղափոխել Դիլիջան քաղաքի բնակիչ Լ. Գ.-ին։ Վերջինս տանը երկտող է թողել այն մասին, որ ինքն անկողնային հիվանդ է, սոցիալապես անապահով եւ, քանի որ բուժվելու համար միջոցներ չունի, գերադասում է մահը։ Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նույն օրը սուր կոմային վիճակում Գավառի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Նորադուզ գյուղի բնակիչ Արմեն Վազգենի Բադոյանը՝ ծնված 14.10.1969թ.: Վերջինս ինքնասպանութաւն նպատակով խմել է կարատե տեսակի թունաքիմիկատ: Իր երկտողում գրել է, որ հոգնել է կյանքից եւ գերադասում է մահը: Ա. Բադոյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 5-ին Կապանի Գ. Արզումանյան փողոցի մերձակա էլեկտրակայանի մոտ մի քաղաքացի պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Պարզվել է, որ Երեւանի Հր. Աճառյան փողոցի 18 շենքի բնակիչ, 1932թ. ծնված կենսաթոշակառու Բագրատ Բախշիի Սարգսյանը նույն օրն էլեկտրասյունից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ի սահմաններում Ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Աբրահամ Լ. Բադալյանը եւ հայտնել, որ իր եղբորորդին՝ Արմեն Ա. Բադալյանը՝ ծնված 18.10.1985թ., որը ծառայում է ՀՀ Զինված ուժերում, իր տան անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Վերջինս ծառայում է ՀՀ ՊՆ թիվ X զորամասում եւ դեպքի ժամանակ զորամասն ինքնակամ լքած է եղել: Հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ Զինվորական դատախազությունը: