Երեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 41-ամյա Գրիգոր Գասպարյանն իրեն ամրակցված 31 համարի «Բելազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սոդքի ոսկու հանքում, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով` դեպի բաց հանք տանող ճանապարհին ջրատար «Բելազի» շարժիչի աշխատանքը դադարել է, որի հետեւանքով այն հետ է ընթացել եւ շրջվել: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: