Տարաժամկետ կոմերցիոն

26/06/2012

Քաղաքական կուլիսներում քննարկվում է, որ նախընտրական շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ներկրված եւ մեծ աղմուկ հանած 500 տրակտորների զգալի մասը կոմերցիոն ծրագրով հատկացվել է գյուղացիական տնտեսություններին:

Հիշեցնենք, որ մինչեւ ընտրությունները դա ներկայացվում էր որպես բարեգործություն: Որոշ տեղեկությունների համաձայն` մասնավոր ընկերություններ են բացվել, եւ այդ տրակտորները հատկացվել են դրանց` վճարովի հիմունքներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար: Երեկ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները` ավելացնելով, որ տրակտորների մի մասը «տարաժամկետ կոմերցիոն սկզբունքներով ձեռք են բերել ֆերմերային տնտեսությունները»: Մի մասն էլ որպես աջակցություն` 7-8 տարով հատկացվել է գյուղացիական տնտեսություններին: