Նոր ռեկորդ

23/06/2012

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հունիսի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 419.18 դրամ: Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.05%-ով: Ընդհանուր առմամբ` երեկ բորսայում վաճառվել է 3.515.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 դոլարը գնվում է միջինը 416-418 դրամով եւ վաճառվում 420-422 դրամով: