Վարձեք Ոստիկանությունից

23/06/2012

««Հարսնաքար» ռեստորանում կատարվածը չարամիտ հանցագործություն է, որի համար պետք է բոլորը պատասխան տան»,- երեկ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքին, ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Պատասխանելով այդ համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի վերաբերյալ հարցին` Հունանյանն ասել է. «Ուզո՞ւմ եք իմ կարծիքն իմանալ. այդ թիկնազորը պետք է վարձեն Ոստիկանությունից»: