Շրջանառվող լուրերի համաձայն` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը դժգոհ է ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից: Մեր տեղեկություններով, նա նեղ շրջանակներում հայտարարել է, թե սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքը չի սատարելու Ղուկասյանի թեկնածությունը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Ա. Գիզիրյանն այս առնչությամբ ասել է. «Երբ գա ժամանակը, դրա մասին կիմանաք: Քաղաքապետի ընտրությանը դեռ 3 ամիս կա` սեպտեմբերին ա մեզ մոտ: Երբ որ ժամանակը գա, առաջադրվեն, էդ վախտ կորոշենք` ով ում ա պաշտպանում»: Հարցին, թե ինքը գո՞հ է քաղաքապետի աշխատանքից, մարզպետը պատասխանել է. «Դուք արդեն հարցերը շատացրեցիք: Շնորհակալություն Ձեզ, ցտեսություն Ձեզ»: