Գնացքը կանցնի Բաքվով

07/12/2005

Առաջիկայում կբացվի Թբիլիսի-Մոսկվա երկաթուղային երթեւեկությունը: Վրաստանի երկաթուղու խոսնակ Իրմա Ստեպնաձեն հայտնել է, որ 2 շաբաթից Թբիլիսիից Մոսկվա կուղեւորվի առաջին գնացքը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով: Գնացքը կազմված կլինի առնվազն 4 վագոնից եւ կերթեւեկի երեք օրը մեկ: Թբիլիսիից Մոսկվա ուղեւորությունը կտեւի 3 օր: