Երեք միլիարդով պակաս

21/06/2012

Ռուսական «Գազպրոմի» հասույթը 2011թ. արտասահմանում գազի իրացումից հասել է 57 մլրդ դոլարի: Դա գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը մոտավորապես 23%-ով (նախորդ տարի գազի մոնոպոլիստը գազի արտահանումից ստացել է 44 մլրդ դոլար): Ընդ որում, այս ցուցանիշը ցածր է այն կանխատեսումից, որը «Գազպրոմի» ղեկավարությունը արել էր 1 տարի առաջ: Մոնոպոլիստի սպասումները չարդարացան, քանզի, ըստ նրա, կանխատեսման շահույթը պետք է հասներ 60 մլրդ-ի: Նախկին ԽՍՀՄ երկրներում գազի սպառումը ավելացել է 16.4%-ով` հասնելով 81.7 մլրդ խորանարդի: Հասույթը կազմել է մոտ 21 մլրդ դոլար, ինչը 41.6% ավելի բարձր է, քան 2010 թվականին: Հիշեցնենք, որ «Գազպրոմին» է պատկանում «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80%-ը։ Հայաստանյան գազի մոնոպոլիստը, սակայն, մինչ օրս չի հրապարակել 2011թ. հաշվետվությունները: